«Իդրամ» ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը և տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանը մամուլի ասուլիս տվեցին 17.05.2012 թ. «Իրատես de facto» ակումբում։ Թեման` «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է էլեկտրոնային փող թողարկելու իրավունք։
Մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեց Էլեկտրոնային փողերի թողարկման դերը ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում, մասնավորապես շեշտվեց այն փաստը, որ կստեղծվեն նոր հնարավորություններ Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար, ներկայացվեցին էլեկտրոնային փողի օգտագործման եղանակները:
Նկարագրվեց Իդրամ համակարգը, ծառայությունների ցանկը, որոնցից կարող են օգտվել Իդրամ համակարգում գրանցաված հաճախորդները, ինչպես նաև սպասվող նախագծերը:
Սպասվող նախագծերում առանձնացվեց, բջջային դրամապանակները, որոնք իրենցից կներկայացնեն օնլայն ռեժիմում գործող հավելվածներ, վերջիններիս միջոցով օգտագործողը կկարողանա տարատեսակ վճարումներ իրականացնել իր բջջային հեռախոսով:
Մամուլի ասուլիսի մասին մանրամասները կարող եք կարդալ հետևյալ կայքերում`
www.banks.am
www.armenpress.am
www.civilnet.am
www.azatutyun.am
www.nt.am
www.yerkirmedia.am
www.maxinfo.am
և այլ կայքերում:
Մամուլի ասուլիս Իդրամ ՍՊԸ-ի տնօրեն` Գայանե Ստեփանյանի և տնօրենի խորհրդական` Գևորգ Պողոսյանի հետ
May 18th, 2012Գայանե Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքս-ի հետ
May 2nd, 2012Մեկ ամիս առաջ ԿԲ-ն Իդրամ վճարահաշվարկային համակարգին տրամադրեց էլեկտրոնային փողերի թողարկման լիցենզիա: Դրանով տրամաբանական ավարտին հասավ 2006-ից ձգվող անհրաժեշտ կանոնակարգերի մշակումը: Եվ չնայած դրանցում առկա մի շարք սահմանափակումներին, որոնք ԿԲ-ն բացատրում է ռիսկերի կառավարմամբ, էլ. փողերի թողարկման մեկնարկը կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար. մեր երկիրն ունեցավ Webmoney ու Яндекс.Деньги-ի իր անալոգը, որն, ի դեպ, ազատորեն փոխարկելի է նշված էլեկտրոնային արժույթների հետ:
Էլեկտրոնային փողը, հատկապես հարմար է ոչ մեծ չափի մասսայական վճարումներ իրականացնելիս, օրինակ` տրանսպորտի, կինոթատրոնների եւ ակումբների տոմսեր գնելիս, կոմունալ եւ այլ ծառայությունների դիմաց վճարելիս, տարատեսակ տուգանքներ եւ տույժեր վճարելիս եւ այլ առցանց վճարումների դեպքում: Էլեկտրոնային փողերով վճարումն իրականացվում է շատ արագ, առանց հերթերի, չկա մանրը վերադարձնելու անհրաժեշտություն եւ գումարը շատ արագ «նստում» է ստացողի հաշվին:
Իդրամի տնօրեն Գայանե Ստեփանյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է, որ ընկերությունն ունի նման մտադրություններ եւ հեռու չէ այն օրը, որ մենք կկարողանանք վճարել մետրոպոլիտենում կամ այլուր, օրինակ, բջջային հեռախոսի միջոցով:
Ինչպես եւ նախկինում, այնպես էլ էլ. փողերի թողարկման մեկնարկից հետո Իդրամը մնում է կանխավճարային սկզբունքով գործող համակարգ, որի հաճախորդների միավորները, որոնք նախկինում իրավական տեսանկյունից էլ. փող չէին, ավտոմատ կերպով դարձել լիարժեք փոխարկելի դրամական միավորներ, ուղղակի՝ թվային:
«Էլեկտրոնային փողեր թողարկող եւ սպասարկող մեր համակարգը համապատասխանում է անվտանգության բոլոր միջազգային կանոններին, աշխատում է Verisign-ի SSL անվտանգության սերտիֆիկատով: 8-աստիճանանոց պաշտպանության համակարգից բացի մենք կիրառում ենք նաեւ pin-ծածկագրի մուտքագրման համար էլեկտրոնային ստեղնաշար, որպեսզի այն հնարավոր չլինի գողանալ ստեղնաշարային վիրուսների միջոցով», – պատմում է Իդրամի ղեկավարը:
-Էլեկտրոնային փողերի թողարկման լիցենզիայի տրամադրման համար ԿԲ-ն պահանջում էր թողարկողից դեպոնացնել 30 մլն դրամ, ինչը անընդունելի էր թողարկողի համար: Կարելի՞ է արդյոք փաստել, որ ԿԲ-ն գնացել է զիջումների:
-Կենտրոնական բանկն ընդունել է այս առաջարկն ու էլ. փող թողարկող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանել 100 մլն դրամ նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջ, որի պարագայում դեպոնացնելու անհրաժեշտություն այլեւս չկա: Սակայն վճարահաշվարկային կազմակերպության դեպոնացվող միջոցների պահանջի առկայությունը անհրաժեշտության դեպքում կսահմանվի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
Իդրամը, որպես արդեն գործող կազմակերպություն, ստացավ կապիտալն աստիճանաբար համալրելու հնարավորություն եւ, տնօրենի փոխանցմամբ, մինչեւ այս տարվա հոկտեմբեր կհասցնի այն 100 մլն-ի:
- Առհասարակ, էլ. փողերի թողարկման ինչպիսի՞ խաղի կանոններ են սահմանվել կենտրոնական դրամատան կողմից եւ համաձա՞յն եք արդյոք դրանց հետ:
-Էլեկտրոնային փողերի թողարկմանը եւ սպասարկմանը վերաբերող մի շարք այլ հարցերում ԿԲ-ն, այնուամենայնիվ, զիջումների չգնաց: «էլեկտրոնային դրամապանակների» առավելագույն չափը չի կարող գերազանցել 200 000 դրամը, իսկ սա նշանակում է, որ հաճախորդն իր էլեկտրոնային փողերով չի կարողանա ինտերնետ-խանութում գնել, օրինակ, միջին գնի նոութբուք կամ iPhone:
Բացի այդ քանակական սահմանափակում է դրված կոմունալ վճարումների իրականացման վրա, որոնց թիվն ամսական կտրվածքով չպետք է գերազանցի 15-ը:
Նման սահմանափակումները պայմանավորված են այս վճարային գործիքի կիրառման անվտանգության նկատմամբ կարգավորողի անվստահությամբ, բայց դրական փորձի պարագայում կարող են հանվել:
Այս հարցերը քննարկման փուլում են եւ լուծում անպայման կգտնվի:
-Միջազգային պրակտիկայում էլեկտրոնային փողը լիարժեք վճարային միջոց է թողարկողներից բոլորովին անկախ անձանց համար: Հայաստանի դեպքում դեռ այդպես չէ:
-Մեր կանոնակարգերով էլեկտրոնային փողերի շրջանառությունը կարող է ապահովվել միայն էլեկտրոնային փողերի շրջանառության փակ մոդելով, այն է`մատուցված ծառայության դիմաց ստացված էլեկտրոնային փողը պարտադիր պետք է ներկայացվի այն թողարկողին դրա դիմաց համարժեք դրամական միջոցներ ստանալու համար, այսինքն, ոչ մի ծառայություն մատուցող կամ ապրանք վաճառող չի կարող անել դա էլեկտրոնային փողի դիմաց՝ առանց մեզ հետ պայմանագրային հարաբերությունների: Ավելի պարզ՝ էլ. փողի այն հատկությունը, որի շնորհիվ Հայաստանում հնարավոր կլիներ ստեղծել Ebay.com-ի պես համակարգ, մեր երկրում դեռ չի գործում: Ebay-ում մեկ ֆիզիկական անձ կարող է վաճառել, օրինակ, իր նոութբուքը մեկ այլ անձի եւ ստանալ վճարը PayPal-ով, Moneybookers-ով, WebMoney-ով կամ մեկ այլ ճանապարհով, իսկ Հայաստանում էլ. փողի դիմաց ծառայություն մատուցողը կամ ապրանք վաճառողը, եթե դա կրում է պարբերական բնույթ, պետք է պայմանագիր կնքի թողարկողի հետ:
Թեեւ, էլեկտրոնային փողի դիմաց ապրանք կամ ծառայություն մատուցող ընկերությունները կարող են միանալ համակարգին մեկ շաբաթվա ընթացքում, ոլորտը դանդաղ է զարգանում: Եթե էլ. փողի դիմաց ապրանք վաճառելու հնարավորություն տրվեր, օրինակ, List.am կայքից օգտվողներին, դա մեծապես կնպաստեր ոլորտի աճին:
-Պետության եւ շուկայի մասնակիցների տարատեսակ ըմբռնումներ ունեին էլեկտրոնային առեւտրաշրջանառության հարկման բնագավառում, որոնք որքան հայտնի է դեռ լուծված չեն: Ինչ են անելու այս պարագայկում էլ. փող թողարկողները:
-Հարկային եւ մաքսային օրենսդրությունները պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվեն: Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիան եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մշտապես աշխատում են այս ուղղությամբ:
Հարկային մարմինները, էլեկտրոնային առեւտրաշրջանառությունը հարկելիս, առաջնորդվում են առեւտրին վերաբերող դասական օրենքներով, ինչն էլ իր հետ բերում է հավելյալ դժվարություններ: Օրինակ` հարկային օրենսդրության տեսանկյունից նշանակություն ունի ծառայության մատուցման վայրը, ինչը ինտերնետ-առեւտրի պարագայում հաճախ անհնար է որոշել: Հարկային դաշտին վերաբերող մյուս խնդիրը ծագում է կրկնակի հարկման բացառման մասին Հայաստանի հետ համաձայնագիր չունեցող երկրների ռեզիդենտների հետ աշխատելիս: Բացի այդ, գործող օրենսդրության պայմաններում էլեկտրոնային հաշիվ ապրանքագիրը դեռեւս չի համարվում ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:
-Ներկայումս Իդրամ-ն իրականացնում է ընկերության մասշտաբներով մեծածավալ կապիտալ ներդրումներ: Վճարահաշվարկային համակարգն արդեն 4 մասնաճյուղ է բացել Երեւանում եւ նախատեսում է շարունակել ընդլայնել իր ցանցը:
-Համակարգից օգտվողների թիվը անցյալ տարվա հետ համեմատ կրկնապատկվել է եւ ընկերությունը զբաղվում է այնպիսի նախագծերի մշակմամբ, որոնք կխթանեն էլ. փողի օգտագործումը: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ներդրումների վերադարձը կապահովվի 3 տարվա ընթացքում: Էլեկտրոնային փողի ապագան Հայաստանում եւ դաշտում նոր դերակատարների ի հայտ գալը մեծապես կախված է Իդրամ-ի՝ որպես առաջնեկի օրինակից:
Հղում դեպի հոդված`այստեղից:
Իդրամ ՍՊԸ-ի մասնաճյուղերի բացումը
February 21st, 2012 Այսուհետև, այցելելով Իդրամ ՍՊԸ-ի մասնաճյուղեր, հնարավոր է օգտվել Իդրամ համակարգի բոլոր ծառայություններից`
1. Կոմունալ և բջջային վճարումներ
2. Վարկերի մարում
3. Հարկեր և տուրքերի վճարումներ
4. Պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ)
5. Անցնել նույնականացման երրորդ փուլը
6. Լիցքավորել Ձեր Skype-ի հաշիվը
7. և այլ ծառայություններ
Իդրամ ՍՊԸ մասնաճյուղերը գտնվում են հետևյալ հասցեներում`
1. “Քաղաքապետարան” մ/ճ – Արգիշտի 1, ք. Երևան, ՀՀ
2. “Արաբկիր ՎՇ” մ/ճ – Ն. Զարյան 27, ք. Երևան, ՀՀ
3. “Շենգավիթ ՎՇ” մ/ճ – Գարեգին Նժդեհի 26, ք. Երևան, ՀՀ
Отныне, посетив филиалы Идрам ООО, можно воспользоваться всеми услугами системы Идрам:
1. Оплата коммунальных и мобильных услуг
2. Погашение кредитов
3. Оплата налогов и штрафов
4. Обязательное страхование (ОСАГО)
5. Идентификация (третий этап)
6. Пополнение Skype счета
7. и другие услуги
Филиалы Идрам ООО расположены по следующим адресам:
1. “Муниципалитет ” ф. – ул. Аргишти 1, г. Ереван, РА
2. “Арабкир АО” ф. – ул. Н. Заряна 27, г. Ереван, РА
3. “Шенгавит АО “ ф. – ул. Гарегина Нждеа 26, г. Ереван, РА
Now, visiting Idram LLC branches , you can use all the services of Idram system
1. Utilities and mobile payments
2. Repayment of loans
3. Taxes and fines payments
4. Obligatory insurance (APPA)
5. Third stage identification
6. Fill Skype account
7. Other services
Branches are located at the following addresses:
1. “Municipality” branch – Argishti 1 str., Yerevan city, RA
2. “Arabkir AD” branch – N. Zaryan 27 str., Yerevan city, RA
3. “Shengavit AD” branch – Garegin Njdeh 26 str., Yerevan city, RA
Գայանե Ստեփանյանի հարցազրույցը A1+ կայքին
December 21st, 2011Համաշխարհային Էլեկտրոնային առևտրի զարգացումը նպաստեց նաև հետաքրքրասիրության աճին դեպի այդ ոլորտը նաև Հայաստանում: Ա1+ հեռուստաընկերությունը իր ռեպորտաժում ներկայացրեց, թե ինչ է Իդրամ վճարահաշվարկային ընկերությունը և Իդրամ համակարգի գործառույթները: Այդ հարցում նրան աջակցեց “Իդրամ” ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը:
Развитие всемирной электронной коммерции привело к повышению интереса к данной сфере также и в Армении. В своем репортаже телекомпания А1+ представила Идрам электронную платежную систему и какие возможности она предоставляет своим клиентам.В данном вопросе ему посодействовал директор “Идрам” ООО Гаяане Степанян.
Along with global electronic commerce development raised the interest to this sphere in Armenia also. Director of Idram LLC Gayane Stepanyan gave an interview to A1+, during which was described the Idram system and main functions generated by Idram system.
Իդրամ. էլեկտրոնային փողերի մեկնարկը նախատեսված է այս տարվա ընթացքում
June 6th, 20112010թ. վերջում ՀՀ Կենտրոնական բանկն ընդունեց էլեկտրոնային փողերի թողարկումը կարգավորող կանոնակարգերը եւ ակնկալվում է, որ այս տարի արդեն կհայտնվեն WebMoney եւ Яндекс.Деньги ինտերնետ-վճարամիջոցների հայաստանյան անալոգները: Այս հանգամանքն էլ ավելի հրատապ է դարձնում Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման խոչընդոտների հաղթահարումը, որոնց մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմեց Idram ինտերնետ-վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանը:
- 2010-ին ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) ընդունեց էլեկտրոնային փողերի թողարկումը կարգավորող կանոնակարգերը: Բավարարվա՞ծ եք արդյոք դրանցով:
- Կանոնակարգերի ընդունումն ինքնին մեծ եւ ողջունելի քայլ է, սակայն կան մի շարք վիճահարույց հարցեր, որոնք ներկայումս քննարկման առարկա են Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիայի եւ ԿԲ միջեւ:
Էլեկտրոնային փողերի թողարկման լիցենզիայի տրամադրման համար ԿԲ-ն պահանջում է թողարկողից դեպոնացնել 30 մլն դրամ, ինչը մեզ համար անընդունելի է եւ կարող է առհասարակ հարցի տակ դնել Հայաստանում էլեկտրոնային փող թողարկելու շահավետությունը:
Հաշվի առնելով, որ էլեկտրոնային փող թողարկողները կանխավճարային համակարգեր են, ապա, մեր կարծիքով, թողարկողի պարտավորությունները կատարելու համար գումարը դեպոնացնելու կարիք չկա, քանի որ պարտավորությունների չափով ստացված կանխավճարները անընդհատ առկա են լինելու թողարկողի դրամարկղում եւ բանկային հաշիվներում:
Կարծում ենք, ճիշտ կլինի, որ էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունը «երաշխավորվի» ոչ թե 30 մլն դրամ դեպոնացնելով, այլ իր ընդհանուր կապիտալով, որի չափը կարող է սահմանվել առնվազն նույն 30 մլն դրամի չափով: Այդ դեպքում ընկերությունը կկրի պատասխանատվություն իր ունեցած կապիտալով, եւ ստիպված չի լինի սառեցնել մեր շուկայի համար շատ խոշոր դրամական միջոցներ:
Նշեմ, որ Եվրոպական Հանձնաժողովը էլեկտրոնային փող թողարկողների համար չի սահմանել որեւէ դեպոնացման ենթակա գումար: ԵՄ-ում, որտեղ էլեկտրոնային առեւտրի տարեկան շրջանառությունը հասնում է €10 մլրդ-ի, սահմանված է սկզբնական կապիտալի պահանջ` առնվազն €125 000 (67 մլն դրամ) չափով: Իսկ մեզ մոտ սահմանված է դեպոնացման ենթակա գումար 30 մլն դրամ (€56 հազ.)՝ տարեկան հազիվ մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող շուկայում: Սա անընդունելի է:
Մյուս կարեւոր հարցը վերաբերում է «էլեկտրոնային դրամապանակների» առավելագույն չափին, որը չի կարող գերազանցել 200 000 դրամին համարժեք գումարը: Սա նշանակում է, որ հաճախորդն իր էլեկտրոնային փողերով, օրինակ, չի կարողանա գնել օնլայն խանութում վաճառվող 300 000-դրամանոց համակարգիչը, կամ iPhone հեռախոսը: Դա եւս լուրջ խոչընդոտ է լինելու էլեկտրոնային առեւտրի զարգացման համար:
Եվ վերջին խնդրահարույց հարցը կանոնակարգերում վերաբերում է կոմունալ վճարումների քանակական եւ գումարային սահմանափակումներին:
Մենք հասկանում ենք, որ վերոհիշյալ պայմանները սահմանվել են` ելնելով ռիսկերի նվազեցման ԿԲ պատկերացումներից, սակայն նշված խնդիրներից ոչ մեկը ռիսկերի տեսանկյունից վտանգ չի ներկայացնում:
- Երբ Idram համակարգի օգտագործողները լիցքավորում են իրենց հաշիվը, նրանք լիցքավորված Idram միավորները հաճախ ընկալում են հենց որպես էլեկտրոնային փող: Ո՞րն է լինելու իրական էլեկտրոնային փողի (երբ սկսեք այն թողարկել) եւ ներկայիս դրամական միավորների տարբերությունը: Ե՞րբ եք նախատեսում սկսել էլեկտրոնային փողերի թողարկումը:
- Դեռեւս չթողարկելով էլեկտրոնային փող, Idram-ը գործարքներում հանդես է գալիս որպես գործակալ, իսկ էլեկտրոնային փողը, որպես այդպիսին, լիարժեք վճարային միջոց է թողարկողից տարբերվող անձանց համար: Համակարգը գործելու են նույն կանխավճարային սկզբունքով [օգտագործողը մուտքագրում է գումարը եւ ստանում համարժեք էլեկտրոնային փողի միավորներ - Մեդիամաքս], սակայն օգտագործողների հնարավորություններն այսուհետ շատ ավելի լայն կլինեն: Որպես հետեւանք, մեծ զարկ կստանա էլեկտրոնային փողի փոխարկումը այնպիսի համակարգերի միավորների հետ, ինչպիսիք են WebMoney եւ Яндекс.Деньги համակարգերը:
Էլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման մեկնարկը Idram-ի կողմից նախատեսված է 2011թ. ընթացքում:
- Էլեկտրոնային փողը «էլեկտրոնային կոմերցիա» լայն հասկացության բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ վերջինս, չնայած ակնհայտ առավելությունների եւ համաշխարհային լայն տարածմանը, Հայաստանում խիստ դանդաղ է զարգանում: Որո՞նք են դրա պատճառները:
- Ինտերնետ-առեւտրի ոլորտի հիմնական խնդիրը մնում է հայկական բանկերի մոտ միջազգային քարտերով ինտերնետ-վճարումներ ընդունելու լիցենզիաների բացակայությունը:
Մյուս խնդիրներից են երկրում կոմպյուտերիզացման եւ ինտերնետի տարածման ցածր մակարդակը եւ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության անբավարարությունը: Այստեղ կարեւոր է նաեւ բիզնեսի ճիշտ կազմակերպումը. գաղտնիք չէ, որ հայաստանյան խոշոր առեւտրային ցանցերը բավականին հեռու են ինտերնետ-առեւտուր հասկացությունից:
Idram-ն էլեկտրոնային կոմերցիայի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու եւ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով մասնակցում է տարբեր ֆորումների, կազմակերպում շնորհանդեսներ, օրինակ՝ անցած տարի ներկայացրել ենք մեր առաջարկները դեղորայքի եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին: Այսօր մանրածախ վաճառքով զբաղվող մեր տնտեսվարողները դժվարությամբ են պատկերացնում, որ երկրի ողջ տարածքում վաճառքի կետեր կառուցելու փոխարեն կարելի է ունենալ մեկ պահեստ, մեկ վեբկայք եւ մեկ առաքման ծառայություն:
Հաշվի առնելով բոլոր վերոհիշյալ խնդիրները, մեր բիզնեսը խիստ դանդաղ է զարգանում:
- Որքան հայտնի է, ոլորտին խոչընդոտում են նաեւ պետության եւ շուկայի մասնակիցների տարատեսակ ըմբռնումները էլեկտրոնային առեւտրաշրջանառության հարկման բնագավառում:
- Այո. քանի որ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը Հայաստանում չի կանոնակարգվում հատուկ օրենսդրությամբ, հարկային մարմիններն առաջնորդվում են առեւտրին վերաբերող դասական օրենքներով, ինչն էլ իր հետ բերում է հավելյալ դժվարություններ: Օրինակ՝ հարկային օրենսդրության տեսանկյունից նշանակություն ունի ծառայության մատուցման վայրը, ինչը ինտերնետ-առեւտրի պարագայում հաճախ անհնար է որոշել:
Հարկային դաշտին վերաբերող մյուս խնդիրը ծագում է կրկնակի հարկման բացառման մասին Հայաստանի հետ համաձայնագիր չունեցող երկրների ռեզիդենտների հետ աշխատելիս:
Բացի այդ, գործող օրենսդրության պայմաններում էլեկտրոնային հաշիվ ապրանքագիրը դեռեւս չի համարվում ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:
Ակնհայտ է, թե ինչ խնդիրներ կծագեն էլեկտրոնային փող թողարկողների մոտ, եթե այս հարցերը մնան չլուծված: Կարծում եմ, հարկային օրենսգրքում պետք է ընդգրկել ինտերնետ-առեւտրի առանձին կարգավորումը:
- Իսկ գո՞ւցե կան մարդիկ, որոնք ամենեւին էլ հետաքրքրված չեն էլեկտրոնային փողի ներդրման եւ էլեկտրոնային կոմերցիայի զարգացման մեջ; գո՞ւցե նույն բանկերն ունեն մտավախություն, որ եթե էլեկտրոնային առեւտրի բոլոր ենթակառուցվածքները Հայաստանում զարգացած լինեն, տուժելու է իրենց դրամական փոխանցումների բիզնեսը:
- Արդեն 10 տարի գործելով էլեկտրոնային փոխանցումների ոլորտում, կարող եմ պնդել, որ ոչ մի բանկ, բացառությամբ մեկ-երկուսի, դրամական փոխանցումներով մեծ եկամուտներ չի հետապնդում: Հայաստանում գործող բազմաթիվ դրամական փոխանցումների համակարգերին միանալը բանկերի համար գրեթե անվճար է, այդ պատճառով էլ նրանք օգտվում են այդ հնարավորությունից, իսկ համարել, որ բանկերի եկամուտները էլեկտրոնային փողի ներդրման հետ կպակասեն, կարծում եմ, սխալ է:
- Կարելի՞ է արձանագրել, որ էլեկտրոնային առեւտրի զարգացման հարցում Հայաստանում չկա շահերի բախում:
- Ոլորտում, կարծես թե, չկա կողմ, որը դեմ լինի զարգացմանը եւ առաջընթացին, սակայն գործընթացը շատ դանդաղ է առաջ շարժվում: Կարծում եմ, ոլորտի խթանման համար հարկավոր են որոշակի խրախուսիչ քայլեր պետության կողմից, օրինակ՝ մեխանիզմների հեշտացում բանկերի, էլեկտրոնային փող թողարկողների եւ խանութների համար:
Վճարահաշվարկային կազմակերպությունների բիզնեսն այսօր, ցավոք, եկամտաբեր չէ՝ սահմանվող պահանջների խստության, շուկայի փոքրության եւ մի շարք այլ պատճառներով: Օրինակ՝ բոլորովին վերջերս մեկ վճարահաշվարկային կազմակերպություն [«Ադալեւ ՌԻԱ» ՍՊԸ-ն - Մեդիամաքս] դադարեցրեց իր գործունեությունը:
Վերցված է այստեղից:
Առցանց վճարումներ ԱՊՊԱ-ի դիմաց. Նաիրի Ինշուրանս
February 17th, 2011
Այսուհետ, Իդրամ ինտերնետ վճարային համակարգի միջոցով հնարավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիր “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերության հետ: Այդ նպատակով հաճախորդը պետք է մուտք գործի իր ԻդրամID-ի հիմնական մենյուի “Ապահովագրություն” բաժինը, մուտքագրի բոլոր անհրաժեշտ տվյալները և ներբեռնի պահանջվող փաստաթղթերի սքաները: Համակարգում տեղադրված հաշվիչն ավտոմատ կերպով կատարում է բոլոր հաշվարկները և հաճախորդին ներկայացնում է վճարման ենթակա գումարը: Վճարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիրը առաքվում է հաճախորդին: Ծառայությունը տրամադրվում է անվճար:
Отныне, интернет платежная система Идрам предоставляет возможность заключать договора по обязательному страхованию сo страховой компанией “Наири Иншуранс”. Для этого пользователю необходимо выбрать из основного меню своего ИдрамID раздел “Страхование”, ввести все необходимые данные и загрузить сканы необходимых документов. Счетчик, установленный в системе, автоматически производит все подсчеты и представляет пользоватею сумму, подлежащую оплате. После оплаты, в течение одного рабочего дня договор ОСАГО будет доставлен клиенту. Услуга предоставляется бесплатно.
From now on Idram internet payment system provides an opportunity to conclude a treaty on the compulsory insurance with the “Nairi Insurance” company .For that, the customer have to choose from the mein menu of IdramID section of “Insurance”, fill out the necessary details and upload the scans of required documents. Calculater installed in the system automatically performs all calculations and presents the amount to be payed. After the payment, insurance contract will be delivered to the client within one working day. The service is free of charge.
ԻդրամID լիցքավորում “Յունիստրիմ” համակարգի միջոցով
February 3rd, 2011
Այժմ ԻդրամID-ն հնարավոր է լիցքավորել նաև “Յունիստրիմ” միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով: Սա հնարավորություն կտա Իդրամի հաճախորդներին լիցքավորել իրենց հաշիվները աշխարհի մոտ 90 երկրներում գտնվող 75000 սպասարկման կետերից:
Լիցքավորման համար անհրաժեշտ է մոտենալ “Յունիստրիմի” ցանկացած սպասարկման կետ, որպես ստացող նշել այն անձի տվյալները, որին պատկանում է ԻդրամID-ին և նշումներ դաշտում ավելացնել անհրաժեշտ ԻդրամID-ն:
Отныне ИдрамID можно пополнить также посредством международной системы денежных переводов “Юнистрим”. Это предоставит возможность пользователям Идрам пополнять свои счета из 75000 сервис центров, функционирующих в 90 странах мира.
Для того, чтобы перевести средства на Идрам счет, необходимо пройти в любой сервис центр “Юнистрим” и в качестве получателя отметить данные пользователя, которому принадлежит ИдрамID, а в поле примечание добавить ИдрамID.
Henceforth it is also possible to refill IdramID via “Unistream” international money transfer system. This service will enable users of Idram to refill their accounts from about 75,000 service centers operating in 90 countries worldwide.
In order to transfer funds to Idram account, it is necessary to visit any service center of “Unistream” , as a recipient mention the data of the user who owns IdramID, and add IdramID number in the field for comments.
«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին հնչած առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ
December 27th, 2010Ս.թ. դեկտեմբերի 17-19-ը Աղվերանի «Աղվերան» հանգստյան տանը կայացավ ՏՀՏ լիդերների հերթական հանդիպում-ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում Էլեկտրոնային առևտրի (E-commerce) զարգացման հիմնախնդիրներին: Ֆորումի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները` ՀՀ-ում էլեկտրոնային փողերի կարգավորումը, ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգի տեսլականը, Էլեկտրոնային կառավարման ոլորտում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները, Հայաստանում Էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավոր սկզբունքները, Էլեկտրոնային առևտրում լոգիստիկայի, տեխնիկական ապահովման և անվտանգության խնդիրները:
Երկօրյա քննարկումների արդյունքում խմբավորվեցին հետևյալ առաջարկները`
1. Հնարավորություն ունենալ արտասահմանյան Visa քարտերով էլեկտրոնային առևտրի գործարքներ իրականացնել: Սրա համար անհրաժեշտ է, որ գոնե մեկ հայաստանյան առևտրային բանկ ունենա Visa համակարգի գործարկման թույլատվություն:
2. Ստեղծել շահագրգիռ ընկերություններից բաղկացած աշխատանքային խումբ, որը կվերլուծի էլեկտրոնային առևտրի շուկայի հնարավոր ծավալը և այն կներկայացնի բանկերին և այլ հետաքրքրված մարմիններին:
3. Ուսումնասիրել ԱրՔա համակարգի կողմից ներդրվող նոր ծրագրային ապահովման համակարգը, պարզել ներկայիս գործարար պահանջներին դրա բավարարման աստիճանը:
4. Իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ համակարգի գործունեության ապահովման համար, մասնավորապես`
* Հարկային օրենսդրությունում
* Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքում
* Մաքսային օրենսդրությունում
* Կնքել Կրկնակի հարկումից ազատման համաձայնագրեր գործընկեր երկրների հետ
* ՀՀ կառավարության 25.08.1998թ. «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ` հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի առանձնահատկությունները:
* Էլեկտրոնային փողերի թողարկման նկատմամբ կիրառվող սահմանաչափերի մեղմացում
1. Շահերի պաշտպանության կառույցի ստեղծում Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ընկերությունների համար:
2. Լոգիստիկ խնդիրների լուծում:
Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միությունից (ԻՏՁՄ) հաղորդեցին, որ քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ:
Նշենք, որ հանդիպում-ֆորումն ամփոփեցին ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը և ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը, երկօրյա քննարկումներին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեից և Ազգային Անվտանգության Ծառայությունից, բանկային և վճարային համակարգերից` Կենտրոնական բանկը, «Ինեկոբանկ»-ը, «Արդշինինվեստբանկ»-ը, «Պրոմեթեյ Բանկ»-ը, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, «Յունիբանկ»-ը, «ի-Դրամ»-ը, «Արմենիան Քարդ» ՓԲԸ, Թել-Սելը, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Օրանժ Արմենիա»-ն, «Այքան Քոմունիքեյշընս»-ը, «Ապագա Թեքնոլոջիս»-ը, «Վեբ»-ը, «Կասկադ Տելեկոմ»-ը, Փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից` DHL-ը և Հայփոստ-ը, իսկ ոլորտի մասնավոր ընկերություններից ներկա էին` «Սորսիո», «Դ-Լինկ», «Իննովա Սոլուշնս», «Նիկիտա Մոբայլ», «Օվերոլ Սլյուշնս», «Վիպմա», «Լայմ Թեք» և այլ ընկերություններ:
Բնօրինակն` այստեղ:
GiTi-2010 տարածաշրջանային կոնֆերանսին հայկական ընկերություններին շնորհվեցին մրցանակներ 5 անվանակարգերում
November 15th, 2010
Սույն թվականի նոյեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Sheraton Metekhi Palace հյուրանոցում տեղի ունեցավ GiTi-2010 տարածաշրջանային կոնֆերանսը, որտեղ իր մասնակցությունը ցուցաբերեց նաև հայկական պատվիրակությունը: Կոնֆերանսին մասնակցում էին շուրջ 250 ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և Հայաստանից:
GiTi-2010-ում մրցանակներ էին սահմանված 14 անվանակարգերում (7` պետական և 7`մասնավոր հատվածում), որոնցից հինգը շնորհվեցին հայկական ՏՏ ոլորտի ընկերություններին:
Դրանք են`
- IDRAM – լավագույն համալիր բիզնես լուծում
- EKENG – լավագույն ՏՏ նախագծի առաջարկ
- X-TECH – լավագույն մուլտիմեդիա լուծում
- LimeTech – տարվա լավագույն ինտեգրատոր
- Essential Solutions – լավագույն B2B լուծում
GiTi 2010-ը կազմակերպվել էր Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից և նվիրված էր կիբերանվտանգության ու նորարարության խնդիրներին: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին 18 հայկական ընկերությունների 30 ներկայացուցիչներ, որոնց աջակցում էին USAID Caps-ը, D-Link-ը, և USAID RCI-ն: Հատուկ շնորհակալություն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը` ի դեմս միության կառավարման խորհրդատու, Վրաստան մեկնած հայկական պատվիրակության համակարգող Վահան Հովսեփյանին:
Ի դեպ, անցյալ տարի մասնակից 29 հայկական ընկերությունները ստացել էին 12 մրցանակներից 4-ը:

